Foto

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

ՀՖՖ-ի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթին մասնակցում է նաև ArmSport-ըներկայացնում ենք մեր կայքի քվեարկությունն ու մեր վարկածով նախորդ տարվա լավագույններին.

1.Իգոր Պիկուշչակ («Նոա»)

2.Վարդան Բիչախչյան («Շիրակ»)

3.Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա»)

Աղբյուր՝ Armsport.am