Foto

Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայում. Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել: Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթեց  «Տորինոյին» 3:2 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: