Foto

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել 12 ֆուտբոլիստի

«Բարսելոնան» պատրաստվում է կազմի զանգվածային թարմացում անել:

Ըստ Marca պարբերականի տվյալների` կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 12 ֆուտբոլիստի:

Թիմի ներկայիս կազմում ընդգրկված ֆուտբոլիստներից Նետոն, Նելսոն Սեմեդուն, Սամուել Ումտիտին, Խունիոր Ֆիրպոն, Իվան Ռակիտիչը, Արտուրո Վիդալը, Ուսման Դեմբելեն և Մարտին Բրեյթուեյթն են:

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել նաև Կառլես Ալենյային, Ռաֆինյային, Ժան-Կլեր Տոդիբոյին և Ֆիլիպե Կոուտինյոյին, որոնք կվերադառնան վարձակալությունից: