այ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Զինված ուժերի զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հայնեց, որ հայ քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ չկան: