Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է COVID19-ի հետևանքով Հայաստանում տուժած փոքր բիզնեսին։ Ինստագրամի աստղը կոչ է արել բոլորին օգնել Հայաստանին։
Քարդաշյանը գրել է, որ ֆինանսական աջակցությունը միշտ չէ, որ հասանելի է։ Շատ փոքր ընտանեկան բիզնեսների ներկայացուցիչները հայտնում են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90 տոկոս՝ ի հավելումն աշխատակազմի հեռացման։
«Amenia Support Found-Ը նախաձեռնել է դրամահավաք `օգնելու COVID-19- ի արդյունքում պայքարող փոքր ձեռնարկություններին: Հաշվի առեք, որ նվիրատվություն տրամադրելով օգնելու եք այս պայքարող բիզնեսին»,- գրել է Քարդաշյանը։