Սահմանադրական դատարանի այսօրվա նիստը հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով։ ՍԴ-ն այսօր պետք է նիստ հրավիրեր՝ քննարկելու նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը։ Քոչարյանն ու նրա պաշտպանները ՍԴ էին դիմել՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու համար։
Ավելի վաղ հայտարարություն էր եղել, որ ՍԴ-ն այս դիմումը քննարկելու է հուլիսի 7-ին։ Օրերս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։