Foto

«Բավարիայի» ոսկե դուբլն ու նոր ռեկորդը․տեսանյութ

Բեռլինում կայացավ Գերմանիայի գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ մրցեցին «Լևերկուզեն Բայերը» և «Բավարիան»: Գավաթը նվաճեց «Բավարիան», որը հաղթեց 4-2 հաշվով: Այսպիսով, «Բավարիան» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ ձևակերպեց ոսկե դուբլ:

Ավելի վաղ մյունխենյան ակումբը դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն: Այս արդյունքը ռեկորդային է Գերմանիայի համար:

Ավելացնենք, որ գերմանական մնացած ակումբները միասին այդպիսի հաջողության հասել են ընդամենը չորս անգամ: «Բավարիան» նաև թարմացրել է անընդմեջ հաղթանակների ռեկորդը Գերմանիայում: