Foto

Կասկածում եմ՝ արդյո՞ք Մխիթարյանը կխաղա «Ուդինեզեի» հետ մրցավեճում, թե՞ ոչ. Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կասկածներ է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպմանը։
Ըստ ամենայնի, Մխիթարյանը դեռևս չի հասցրել վերականգնվել։
«Դժվար է վերականգնվել այդքան կարճ ժամանակում։ Այդ կասկածն ունեմ՝ արդյո՞ք Մխիթարյանը կխաղա, թե՞ ոչ։ Չենք կարող մոռանալ, որ երկու օրից էլ պետք է խաղանք «Նապոլիի» դեմ»,- ասել է պորտուգալացի մարզիչը։
Նշենք, որ որակազրկումների պատճառով հանդիպումը բաց են թողնելու Լորենցո Պելեգրինին ու Վերետուն։