ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է։ Խորհրդարանը պատրաստվում է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը և հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծը։
Նախքան քվեարկությունները, սակայն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։