Foto

«Լիվերպուլի» նախկին պաշտպանը զինված հարձակման է ենթարկվել

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Անդրե Ուիզդոմը զինված հարձակման է ենթարկվել: Անգլիական պարբերականների տեղեկություններով՝ անհայտ անձը հարձակվել է ֆուտբոլիստի վրա այն պահին, երբ վերջինս փորձել է դուրս գալ մեքենայից: Հանցագործը դանակով հարվածել է Ուիզդոմին, ապա գողացել է նրա մոտ եղած բոլոր թանկարժեք իրերը և դիմել փախուստի: Դեպքից անմիջապես հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այժմ կայուն է:

Հիշեցնենք, որ Ուիզդոմը «Լիվերպուլում» խաղացել է 2008-2017 թվականներին: