Foto

ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետն արդեն հայտի է

Կազանում նախատեսված անկախ պետությունների hամագործակցության  (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4-11-ը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Սպասվում է 11 երկրների  14-23 տարեկան ավելի քան 2, 5 հազար  մարզիկների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող   280  մեդալների հավաքածուների  համար։

Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ-ին։ Առաջարկն  արվել է դեռևս 2018թ․ սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։