Foto

ՖԻՖԱ-ն մեկական միլիոն դոլար կհատկացնի ազգային ասոցիացիաներին

ՖԻՖԱ-ի խորհուրդը հաստատել է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական վնասները փոխհատուցելու ծրագիրը:

Օգնության ծրագրի շրջանակներում 1,5 մլրդ դոլար է հատկացվելու: 1 մլն դոլար դրամաշնորհը հասանելի է լինելու ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ազգային ասոցիացիաներին: Լրացուցիչ 500 հազար դոլար էլ հատկացվելու է կանանց ֆուտբոլին:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտնել է, որ մտահոգված են ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակով:

«Ակումբներն ու ֆեդերացիաներն իսկապես վտանգի մեջ են: Աշխարհի որոշ հատվածներում դադարից հետո ֆուտբոլը չի վերսկսվել: Պետք է օգնենք նրանց»,- ասել է Ինֆանտինոն: