Foto

ԵՏՀ-ի խորհրդակցական կոմիտեն հաստատել է էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Էլեկտրաէներգետիկայի խորհրդակցական կոմիտեն 13-րդ նիստին հաստատել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՏՀ լրատվության բաժինը, ճշգրվել և մանրամասն ներկայացվել են  ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծման միջանկյալ աշխատանքերը։

Նիստի արձանգրությունը ստորագրել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը։

Այսպիսով, աշխատանքները շարունակվում են ԵԱՏՄ-ում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ուղղության, որը կսկի գործել 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։