Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 551-ով, 13 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հունիսի 20-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 19708 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 մարդ, կատարվել է 93786 թեստավորում, առողջացել է 8854 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 332 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 113-ն են: