Foto

Սահմանվեցին ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ շուրջ 2 ժամ քննարկման արդյունքում սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները:
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը տեղեկացրեց, որ
ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում, ավել սպառված գազի յորաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91դոլար:
Կառավարությունն առանձնացրել է նաև տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները՝ ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:

Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա համար:



Աղբյուր՝ Armeniasputnik.am