Foto

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը կարիերայի ընթացքում վաստակել է 1 մլրդ դոլար

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար, հայտնում է Forbes-ը:

Իսկ ընդհանուր առմամբ 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը, որը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, երրորդ մարզիկն է, որն իր կարիերայի ընթացքում հասել է այդ ցուցանիշին: Առաջին 1 միլիարդ դոլարը վաստակել է գոլֆիստ Թայգեր Վուդսը 2009 թվականին, իսկ 2017 թվականին դա արել է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը: Միևնույն ժամանակ, Ռոնալդուն առաջին է, որ այդ ցուցանիշին հասել է թիմային մարզաձևում: Իր 17 տարվա կարիերայի ընթացքում Կրիշտիանուն վաստակել է 650 միլիոն դոլար միայն աշխատավարձի տեսքով, մնացածը՝ գովազդներից:

2020 թվականի Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների դասակարգման աղյուսակում Ռոնալդուն երկրորդն էր 105 միլիոն դոլար շահույթով: Նա 1,3 միլիոն դոլարով զիջում էր շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին: