Foto

Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և չոր ձևով. Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական պրոբլեմը մնում է հակահաճարակային կանոնների պահպանման որակը», - այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես ուզում եմ այս իրավիճակի շատ ավելի ընդհանուր քաղաքական կողմի մասին խոսել , որովհետև մեր իշխանության ծագումնաբանությունն, ըստ էության, աշխատում է հենց մեր դեմ այս իրավիճակում, ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտն, ըստ էության, չեզոքացել և զրոյացել է, բայց դրա փոխարեն , ցավոք սրտի, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ մակարդակի չի հասել։

Եվ, ըստ էության, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, կանոննրի խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք։ Բերեմ մի օրինակ՝ երբ առևտրի վայրում երբ կանոնների խախտում է հայտնաբերվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել, որը ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ այ օրինակ այս վայրում առևտուրը դադարեցնելու դեպքում առևտուր անողների գնած մթերքը կփչանա և նրանք տնտեսական վնասներ կունենան և այստեղ փաստարկների շարքը սկսում է աշխատել։

Ըստ էության մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասի հետ։ Այս ամեն սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե, ենթադրենք, վարունգի կամ պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ կոշտ կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է պամիդորի կամ կանաչիի մենաշնորհ հաստատել։ Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել և ընդգծել եմ, որ հակահամաճարակաբանական կանոնները պետք է պահպանվեն և մենք պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և չոր ձևով՝ ըստ էության հաշվի չառնելով ոչ մի փաստարկ»,- իր ելույթում ասում է երկրի վարչապետը։