Foto

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով Սամվել Շահրամանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Նախագահի որոշմամբ Սամվել Շահրամանյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Վերջինիս շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։

Ստեփան Սարգսյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։