Foto

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33 դեպք, որոնցից 8-ը բուժված:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 669 մարդ, կա 69 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 նոր դեպք։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։