Foto

Իտալիայի Ա սերիայի ակումբների մարզումները հետաձգվեցին

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հետաձգել է Ա սերիայի ակումբների թիմային մարզումները: Այս մասին տեղեկացրել է Football Italia-ն: Իտալիայի առողջապայության նախարարությունն ի սկզբանե չէր խրախուսել առաջնության վերսկսումը:  Առաջադրված պահանջներից մի քանիսը վիճաբանությունների առիթ էին դարձել:

Հիշեցնենք, որ թիմային մարզումները պետք է վերսկսվեին մայիսի 18-ին: Այժմ ֆուտբոլիստները ստիպված կլինեն շարունակել մարզումներն  անհատական գրաֆիկով: