Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 եւ մահվան 3 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 16-ի ժամը 11 -ի տվյալներով` հաստատվել է կորոնավիրուսի 4283
դեպք, կատարվել է 39005
թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2415
Ապաքինվել է 1791 անձ,մահացել` 55 անձ: Կորոնավիրուս վարակված եւս 22 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով։