Foto

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 225 հաստատված դեպք, առողջացել է 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում»,- ներկայացրել է Գ. Սանոսյանը։