Foto

Վարչապետը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ է նշանակել: 

Վարչապետի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գնել Հասրաթյանը: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ տեղակալ է նշանակվել Վրեժ Գալոյանը: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Վրեժ Գալոյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: