Foto

Beeline - Ucom գործարքը չի կայանա

ՎԵՈՆ հեռահաղորդակցական գլոբալ օպերատորը դուրս է տալիս Յուքոմի հետ քննարկումներից, որի նպատակն էր Ucom-ի կողմից ՎԵՈՆ Արմենիայի ձեռքբերումը։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են VEON Ltd-ից։

2020թ. հունվարի 15-ին ՎԵՈՆ Արմենիա (Beeline Armenia) ընկերության սեփականատեր ՎԵՈՆ գլոբալ օպերատորը հաստատել էր Յուքոմի հետ ընթացող քննարկումներների առկայությունը։ Գործարքը գտնվում էր կարգավորիչ մարմինների հաստատման փուլում։

Հիշեցնենք, որ  2019թ.-ի դեկտեմբերի վերջին ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ ընկերության բաժնետոմսերի 100% Յուքոմ ՍՊԸ-ին փոխանցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Միևնույն ժամանակ՝ Ucom-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ գործարքի համար հանձնաժողովի թույլտվությունը ստանալու նպատակով։

Աղբյուր՝ b24.am