Foto

Վերանորոգվում է Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումն Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարանն է, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը:

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին:

Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման ժամանակ արծարծվել են COVID-19 վարակով ընդունված պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր: