Foto

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Նա գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:

Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, և, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»: