Foto

ՌԴ ԱԳՆ-ը՝ ղարաբաղյան բանակցությունների մասին

«Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այսպես մեկնաբանեցին ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից:

ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել են. «Ռուսաստանը ելնում է նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ձևավորված ֆորմատի շրջանակներում»:

«Մեր դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Կարգավորմանն առընչվող դետալներում, որոնք ընդգրկված են հայտարարություններում, առկա են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշակիացումը՝ ազգաբնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, որոնք քնարկվում էին և քննարկվում են, ապա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է դրանք»,- նշված է ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչության պատասխանում: