Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 921-ի: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 40-ով: Այս պահի դրությամբ բուժվել է 138 պացիենտ, փաստացի բուժվում է 773-ը: Մահվան դեպքերը՝ 10: Բացասական թեսթեր՝ 4902: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: