Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 833-ի: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 20-ով: Այս պահի դրությամբ բուժվել է 87 պացիենտ, փաստացի բուժվում է 758-ը: Մահվան դեպքերը՝ 8: Բացասական թեսթեր՝ 4287: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: