Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտարարել Է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում Է առողջապահության նախարարությանը, ՆԳ նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաեւ ԱԳ նախարարությանը եւ համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը»,- ասել Է Գախարիան:
Ներկա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք: Կարանտինում Է 295 մարդ, եւս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են: