Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայում համաձայնեցվում Է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո: «Այժմ ամսաթիվը համաձայնեցվում Է: Այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում Է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիեւ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, ըստ երեւույթին՝ Մոսկվայում դեկտեմբերին»,-Զասի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը եւ Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեությունը եւ կազմակերպության գործընկերոջ ու նրան առընթեր դիտորդի կարգավիճակներ տրամադրելու վերաբերյալ բելառուսական կողմի նախաձեռնության իրագործումը:
Նաեւ նշվել Է ՀԱՊԿ-ի երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Գործակալության տեղեկատվության համաձայն, այդ թեման պլանավորվում Է հանգամանորեն քննարկել մարտին Երեւանում ռազմական տեխնիկայի եւ զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները: «Պետք Է աշխատել ՀԱՊԿ-ի պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել Է Զասը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: