Foto

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 26-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան‬ի հեռախոսազրույցը Ռուսաստան‬ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով‬ի հետ, որի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տեղակացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում ‪‎Ադրբեջան‬ի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։

Երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։