Foto

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը, ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց համանուն խմբակցության ներկայացուցիչը:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, հորդերել ենք Հենրիկ Հարթենյանին հրաժարվի մանդատից», -  ասաց ավագանին՝ ավելացնելով, որ Հարթենյանը հանդես կգա հայտարարությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը՝ գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։