Foto

Տիգրան Բարսեղյանը պայմանագիր կնքեց «Աստանա»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել Պորտուգալիայում ամբողջական բուժզննում անցնելուց հետո:

Տիգրան Բարսեղյանն «Աստանա»-ի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: