Foto

Դմիտրի Մեդվեդևը նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին նշանակել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի էջում։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Այսօր ՌԴ Պետական դուման Միխայիլ Միշուստինին հաստատել է ՌԴ վարչապետի պաշտոնում։