Foto

Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխել չբացակայության մասին ստորագրությամբ:

Տեղեկացնենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում:

Տեղեկացնենք նաև, առողջական վիճակով պայմանավորված՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ հանդես էր եկել դատախազությունը: