ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ՝ ավելի վաղ։
Հիշեցնենք, որ այսօր նույն գործով հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ մասին նա առավոտյան գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում։