Foto

Կստուգվի միս-մսեղիքի սպանդանոցային ծագման պարտադիր պահանջի կատարման ընթացքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից սկսել են մսի իրացման շուկայի մշտադիտարկում: Կներդվեն բոլոր ջանքերը, կօգտագործվի հասանելի ողջ գործիքակազմը սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի կատարմանն ուղղված լիարժեք վերահսկողության համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։