Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ին: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ մի խնդրանք չի եղել»,-նշել է նա:
Բորդյուժան նաև հավելել է, որ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը մեծ հաշվով գործի չի դրել իր ունեցած ներուժի մեծ մասը», դրա համար էլ ոչ մի խնդրանք չի եղել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ եթե Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համաձայն Հայաստանի մասը չէ, ուրեմն ստացվում է, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանել միայն այն դեպքում, եթե հարձակում լինի նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, Բորդյուժան պատասխանել է.
«Այո, դուք ամեն ինչ ճիշտ եք հասկանում,-գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։-Եթե կրկնություն լինի, կգա մի պահ, երբ մենք կդիտակենք դիմակայության ուղիղ ու ակտիվ զինում, ինչը «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտությունում շատ պետություններ կներգրավվեն, ինչը կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր ամենակարևորը այնտեղ խաղաղության ապահովումն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես չէի ցանկանա, որ նման բան լիներ»:
Vesti.am