Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին զանգահարել է Իլհամ Ալիևին և շնորհավորել Ադրբեջանի նախագահին ծննդյան 58-ամյակի կապակցությամբ:
«Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հարցում՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա: Նախագահներ Ալիևը և Պուտինը նշել են համատեղ նախագծերի կարևորությունը, ընդգծել են այսօր Սամուր գետի վրայով նոր ավտոմոբիլային կամրջի բացման դերը հետագա լայնամասշտաբ համագործակցության խորացման գործում»,-նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: