Foto

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: