Foto

Սա կառավարություն է և ոչ թե շահերի բորսա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե տարբեր անձինք պաշտոն, աշխատանք ու բիզնեսի ոլորտ են ուզում՝ սպառնալով, թե ասուլիս կհրավիրեն ու կբողոքեն, թե Հայաստանում ինչ վատ պրոցեսներ են տեղի ունենում։

«Ոմանց կողմից ընկալվել է, թե հին հարաբերություններն են՝ Ինձ պաշտոն տուր թե չէ ասուլիս կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ ու կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում։ Երեխայիս աշխատանքի ընդունի թե չէ նենց-սենց։ Այդ հարաբերությունները չեն կարող լինել։ Որքան էլ ասուլիս անեն, կեսից կիսվեն, 4 մասի բաժանվեն։ Այդ հարաբերությունը չկա»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ավելացրել. «Այն հարաբերությունները, որոնք այդ քաղաքական ուժերը, գործիչները, հանրային գործիչները ունեցել են նախորդ իշխանությունների հետ՝ նոր իշխանությունները չեն ունենալու ոչ մի պարագայում։ Քաղաքական առևտրի էջը փակված է։ Սա կառավարություն է և ոչ թե շահերի բորսա։