Foto

Հայաստան մատակարարվող Су-30СМ կործանիչները վերջին ստուգումներն են անցնում

Ռազմական լրագրող Լեոնիդ Ներսիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Су-30СМ կործանիչների լուսանկարներ:

Նրա խոսքով, ինքնաթիռներն անցնում են վերջին ստուգումները՝ պատվիրատուին մատակարավելուց առաջ: 

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: