Foto

Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցները

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդլայնել է Ուկրաինայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ տնտեսական հատուկ միջոցներ են կիրառվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով կառավարության պաշտոնական հարթակում տեղադրված փաստաթղթին:

Փաստաթղթի համաձայն` ցանկում ավելացվել են ևս 10 քաղաքացիներ` պաշտոնյաներ, Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորներ: Եվս երկու անձ հանվել է այդ ցանկից: Այս պահի դրությամբ ցուցակը բաղկացած է 570 հոգուց: