Foto

Նիկոլ Փաշինյան․«Բացառիկ Ամանոր ենք ունենալու»

Նոր տարին այս տարի Հայաստանում լինելու է բացառիկ, վստահեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև Հանրապետության հարապարակը, գիտեք արդեն, նոր քաղաքական ժամանակներում ինչ խորհուրդ ունի», - Facebook-ի ուղիղ եթերում ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ամանորի գիշերը ընտանիքով լինելու է Հանրապետության հրապարակում։

«Հույս ունեմ՝ շատ շատերիդ կտեսնեմ հրապարակում, բացառիկ Ամանոր ենք ունենալու», - ասաց վարչապետը։