«Ավարտում ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար և ասել, որ այդ քննարկումների արդյունքում շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին , որ 2020 թվականի պետական բյուժեն, այո, հեղափոխական է։ Եվ քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվական աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզումեմ ասեմ, որ աղետի գոտու առումով էլ 2020 թվականի բյուջեն հեղափոխական է, որովհետև մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետու գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ։ Սրանով ուզում եմ արձանագրել, որ 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերն ում նկատմամբ ՀՀ-ն ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է»,- ԱԺ-ում 2020թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի սա նշանակում է , որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի ուրիշ տրամաբանությամբ և այդ փուլի իմաստն այսպես ասած սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ։
«Եվ որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից և ընդորում ուզում եմ ընդգծել՝ սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունը ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում , որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն»,- նշեց վարչապետը։
Vesti.am