Foto

Գևորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է դեռ նոյեմբերի 25-ին, սակայն ձեռնպահ էր մնում հրապարակել, թե կոնկրետ որ հոդվածով է ներգրավվել որպես մեղադրյալ։

Նոյեմբերի 28-ին արդեն հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, ինչի դեկտեմբերի 4-ին բավարարվել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։