ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ իրեն պատասխանատու է զգում Խորհրդային Միության փլուզման համար, քանի որ չի կարողացել բավարար չափով դիմակայել շրջակա գործոններին: Այս մասին հաղորդել է «Rosbalt»-ը: Միխայիլ Գորբոչովը նման հայտարարություն է արել Մոսկայի էկոնոմիկայի դպրոցում՝ իր գրքի շնորհանդեսի ժամանակ։
«Կարծում եմ, որ ես պատասխանատվություն եմ կրում տեղի ունեցածի համար: Չէ՞ որ ինձ ոչ ոք աշխատանքից չէր հեռացնում, ես ինքս հեռացա»,-ասել է Գորբաչովը։
Նա պատմել է, որ ինքը 2-3 անգամ լքել է իր իսկ գլխավորած |Նոր միութենական համաձայնագրի մշակման հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստերը: Սակայն նա վստահեցրել է, որ միշտ դեմ է հանդես եկել ԽՍՀՄ-ն՝ ինչ-որ այլ բանով փոխարինելու առաջարկներին և հավատարիմ է մնացել այն համոզմունքին, որ պետությունը պետք է պահպանել:
Vesti.am