Foto

Ռուսաստանում հայաստանցի է սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել․տեսանյութ

Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Երեմ Գևորգյանը։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։

Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։

«Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»,-նշում են դեսպանությունից։

Միջադեպի վերաբերյալ տեսանյութ ու  տեղեկություններ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերից Մուշեղ Սյունին։