Հայաստանի ձյուդոյի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դավթյանը:
Հայտնում է ֆեդերացիան:
Երիտասարդների և պատանիների հավաքականները կշարունակեն մարզել Դավիթ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը, իսկ Հովհաննես Դավթյանը և Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:









